Դեկտեմբեր ամսվա նախագծեր

1-3-րդ դասարանի ընտրությամբ գործունեության սովորողներ 4-5-րդ դասարանի ընտրությամբ գործունեության սովորողներ 4-5-րդ դասարանի տեխնոլոգիա առարկայի սովորողներ

Տոնական տրամադրությամբ կոմիքսներ

Մասնակիցներ՝ 1-3-րդ դասարանի տեխնոլոգիա գործունեության սովորողներ Ժամանակահատված՝ դեկտեմբեր 2023թ. Իրականացման միջավայր՝ տեխնոլոգիայի լաբորատորիա Նպատակը՝ դրվագներով նկարելու, նկարի միջոցով բովանդակությունը պատմելու կարողության զարգացում, կոմիսների ստեղծում Բովանդակություն՝ Ամանորյա արկածային կոմիքսներ Անհրաժեշտ նյութեր՝ թղթեր, մարկերներ, մատիտներ Ամփոփում ՝ բլոգում

Տոն բերող օղակ բացիկներ

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանի ընտրությամբ գործունեության սովորողներ Ժամանակահատված՝ դեկտեմբեր 2023թ. Նպատակը՝ Ամանորյա, տոնական նկարազարդմամբ անհատական բացիկների ստեղծում կիրառելոլով նաև ապլիկացի եղանակը Բովանդակություն՝ Ամանորյա տեսարաններ և զարդարանքներ Իրականացման իջավայր՝ տեխնոլոգիայի լաբորատորիա Անհրաժեշտ նյութեր՝ գունավոր թղթեր, ստվարաթղթեր, ժապավեններ, սոսինձ, մարկերներ Ամփոփում՝ բլոգում

Այլընտրանքային տոնածառ

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանի ընտրությամբ գործունեության սովորողներ Ժամանակահատված՝ դեկտեմբեր 2023թ. Իրականացման միջավայր՝ Արևմտյան դպրոց-պարտեզի մուտքի բակային միջավայր և առաջին հարկի մեծ միջանցք Նպատակը՝ այլընտրանքային տոնածառի ստեղծման ընթացքին սովորողների մասնակցություն Կառուցվածքը՝ կանգնեցված նկարչական մոլբերտներ վրան գցված պոլիէթիլեն, որի վրա մասնակիցները ներկերով կգուավորեն և կամրացնեն տոնական խաղալիքներ Անհրաժեշտ նյութեր՝ պոլիէթիլեն, սփրեյ ներկեր, նկարչական մոլբերտներ, կարիչ (stapler), տոնածառի խաղալիքներ Ամփոփում՝ բլոգում

Մագնիսական դիմակներ

4-5-րդ դասարանի ընտրությամբ սովորողների հետ միասին իրականացրել ենք համագործակցայի աշխատանք։ Պատրաստված նմուշները ներկայացվել են ցուցահանդես-վաճառքին։

Ճամբորդություն դեպի Արատես

ՀԳՊԱ Գյումրու մասնաճուղի սովորողների հետ միասին իրականացրեցինք պլեներային աշխատանքներ, մասնագիտական քննարկումներ։ Ամփոփումը լուսանկարներով ստորև՝

Հյուրընկալում կրթահամալիրում

Նոյեմբերի 25-ին Կոտայքի մարզ գյուղ Պռոշյանի Պետրոս Ղևոնդյանի անվան միջնակարգ դպրոցի 3-րդ դասարանի սովորողների հետ միասին իրականացրեցինք գործնական աշխատանք։ Ներկայացրեցինք կավագործության տեխնիկական հմտությունների և պատրաստման եղանակը։ Գործնական պարապմունքը ընթացքում տարբեր ֆորմաներ օգտագործելով պատրաստեցինք կախազարդեր։ Հաջորդ փուլում մասնակիցները կսովորեն ինքնուրույն գունավորել իրենց պատրաստված կախազարդերը։ Ամփոփումը լուսանկարներով ստորև՝

Գոնագեղ թելից սափոր

4-5-րդ դասարանի տեխնոլոգիա առարկայի սովորողների հետ իրականացրել ենք պապեմաշե տեխնիկայի ուսումնասիրություն և պատրաստել են սափորներ օգտագործելով գունավոր թելեր, էմուլսիան սոսինձ, փուչիկ։

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы